15 հոկտեմբերի 2012 - 17:36 AMT
ԿԸՀ-ն որոշում է կայացրել Հայաստանի 3 համայնքների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է Հակո և Նոյակերտ համայնքների 2012թ. նոյեմբերի 4-ի և Գոգհովիտ համայնքի նոյեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: «Ընտրությունների ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրած բաշխումն ունի հետևյալ տեսքը`

Հակո համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ,

Նոյակերտ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` կուսակցության ներկայացուցիչ,

Գոգհովիտ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ:

Պայմանավորված թիվ 17 և թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերի փոփոխությամբ` արտահերթ նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2012թ. հունվարի 12-ի, «Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքներ կազմավորելու, ընտրատարածքները համարակալելու և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը սահմանելու մասին» որոշման մեջ: