15 հոկտեմբերի 2012 - 17:38 AMT
Արցախում կանցկացվի Պոեզիայի միջազգային փառատոն

Հոկտեմբերի 16-ից 19-ը Ստեփանակերտում կանցկացվի տարածաշրջանում առաջին Պոեզիայի միջազգային փառատոնը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, փառատոնը տեղի կունենա «Գրողը խաղաղության մունետիկ» կարգախոսով: Փառատոնի շրջանակում տեղի կունենա «Արդի քնարերգության զարգացման միտումները» թեմայով գիտաժողով, ինչպես նաև կանցկացվի Ժենգյալով հացի 5000-ամյակին նվիրված միջոցառում: Փառատոնի մեկ օր նվիրված կլինի վրացական ժամանակակից քնարերգությանը: Բացի այդ, տեղի կունենա «Արդի քնարերգության զարգացման միտումները» թեմայով գիտաժողով:

Հայաստանից փառատոնին մասնակցում են 15 բանաստեղծներ, ինչպես նաև ներկայացուցիչներ մոտ 10 երկրներից, այդ թվում Գերմանիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լիբանանից, Սերբիայից և այլն:

Մասնակիցները հանդիպումներ կունենան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, ինչպես նաև Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, Արցախի պետական համալսարանում, Գանձասարում, Շուշիի գրքի տանը և այլ վայրերում: ծ

Փառատոնի բացումից 2 օր առաջ լույս է տեսել «Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում» խորագրով պոեզիայի երկլեզու (հայերեն, անգլերեն) անթոլոգիա, որում տեղ են գտել փառատոնի մասնակիցների հատընտիր ստեղծագործություններ:

Փառատոնը կազմակերպվել է Արցախի Գրողների միության նախաձեռնությամբ: