Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԵՄ-ն վավերցնում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի նոր ծրագիրը և հուսով է, որ այն աջակցություն կստանա նաև ռուսական կողմից:
«Հուսով եմ, որ ռուսները կաշխատեն, որպեսզի Սիրիայում հրադադարի հաստատման ուղղությամբ պարոն Բրահիմիի ջանքերը հաջող լինեն»,-ասել է Էշթոնը Լյուքսեմբուրգում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, որոնք կհաստատեն Սիրիայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը:
Ըստ եվրոպական ԶԼՄ-ների տվյալների, Բրահիմիի ծրագրով նախատեսվում է ՄԱԿ-ի 3000 խաղաղապահներ մտցնել Սիրիա:
Էշթոնը շատ արդյունավետ է համարել կիրակիր օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստան-ԵՄ համագործակցության զարգացումը, ինչպես նաև արդի միջազգային հիմնահարցեր, այդ թվում` Սիրիայում տիրող իրավիճակը: