6 ռուս ծովագնացներ և Էստոնիայի մեկ քաղաքացի առևանգվել են Նիգեր գետի դելտայում: Ինչպես հաղորդել է Ռոյթերս գործակալությունը, միջադեպը պատահել է երկուշաբթի օրը Նիգերիայի հարավում:
Նիգեր գետի դելտայի ազատագրման շարժման ապստամբները հարձակվել են ֆրանսիական «Բուրբոն» ընկերության նավի վրա, որը սարքավորումներ է մատակարարում նավթային արդյունաբերությանը: Ընկերության ներկայացուցիչը հաղորդել է, որ անձնակազմի մյուս 9 անդամները կարողացել են թաքնվել և հասնել Նիգերի Օն նավահանգիստ:
Մանրամասները ճշտվում են:
Արդեն 6 տարիների ընթացքում այս շրջանում գործում է ապստամբ ՆԴԱՇ խմբավորումը: Խմբավորման անդամներն առևանգում են նավթային ընկերությունների աշխատակիցներին և դիվերսիաներ իրականացնում: