17 հոկտեմբերի 2012 - 21:46 AMT
Ավստրիական կազմակերպությունը ներկայացրել է 2012-2020թթ. Հայաստանում կատարելիք աշխատանքների նախագիծը

Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակն այսօր ներկա էր ՀՀ շահառու գերատեսչությունների ներկայացուցիչների քննարկմանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացած քննարկմանը գրասենյակը ներկայացրեց 2012-2020 թթ. իրենց կողմից Հայաստանում իրականացվելիք աշխատանքների ռազմավարական ծրագրի նախագիծը:

Շնորհակալությամբ ընդունելով ավստրիական կողմից Հայաստանի տնտեսության զարգացման գործում նախատեսվող ծրագրերի իրականացման հեռանկարը` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշեց. «Այսօր ձեր կողմից ներկայացված ծրագրերը համահունչ են այն ծրագրերին, որոնք առաջիկայում ցանկանում ենք իրականացնել մեզանում:

Սա շատ կարևոր է, ուրեմն և մեր համագործակցությունը շատ սերտ պետք է լինի»: