19 հոկտեմբերի 2012 - 19:49 AMT
Լահդար Բրահիմին ժամանել է Դամասկոս` ժամանակավոր հաշտեցման առաջարկով

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին ժամանել է Դամասկոս` Իդ ալ-Ադհայի ժամանակ ժամանակավոր հաշտության վերաբերյալ առաջարկությամբ: Այս տարի մահմեդական տոնը կսկսվի հոկտեմբերի 26-ին:

Ծրագրվում է, որ շաբաթ օրը Բրահիմին բանակցություններ կվարի Սիրիայի ԱԳ նախարարի հետ, ինչպես նաև հավանաբար, կհանդիպի Բաշար Ասադին:

Բրահիմիի`ժամանակավոր հաշտեցման ծրագիրը գնալով ավելի մեծ աջակցություն է ստանում միջազգային հանրության կողմից. այս նախաձեռնությանը կողմ են հանդես եկել Թուրքիան, Եգիպտոսը, Գերմանիան: