20 հոկտեմբերի 2012 - 17:36 AMT
Իսլանդիայում տեղի է ունենում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե

Շաբաթ օրը Իսլանդիայում տեղի է ունենում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե: Ներկայիս սահմանադրությունը, որն ընդունվել է ավելի քան 60 տարի առաջ, շատերը հնացած են համարում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հանրաքվեում ներառված են պետությունում եկեղեցու դերի, օգտակար հանածոների սեփականության, ինչպես նաև ընտրական օրենսդրությունում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հարցեր:

Հանձնաժողովը, որը բաղկացած է հասարակ իսլանադցիներից, ովքեր ընտրվել են բարեփոխումները նախապատրաստելու համար, մշակել է սահմանադրության փոփոխման առաջարկներ: