Այսօր առավոտյան Թեհրանում մահապատժի են ենթարկվել 10 հոգի, հաղորդում է MEHR գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, այդ մարդիկ մահապատժի են դատապարտվել ավելի քան երկու տոննա թմրանյութերի անօրինական շրջանառության և վաճառքի մեջ մեղադրանքով: Երկու առանձին խմբերով նրանք իրացրել են թմրանյութերը Թեհրանում: Այդ անձանց պատկանող դրամական միջոցները, հողատարածքները և սեփականությունն առգրավվել են հօգուտ պետության:
Միջազգային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, անցած տարվա ընթացքում Իրանում մահապատժի է ենթարկվել ավելի քան 488 հոգի: Մահապատժի ենթարկվածների 33 տոկոսը մեղադրվել են թմրանյութերի վաճառքի մեջ, 13 տոկոսը` բռնաբարության: