22 հոկտեմբերի 2012 - 17:44 AMT
«Հարսնաքարի» գործով ապացույցների հետազոտման կարգի մասին որոշումը դատավորը կհրապարակի հաջորդ նիստին

«Հարսանաքարի» գործով դատական նիստը քիչ առաջ հետաձգվեց: Դատավորը մերժեց ամբաստանյալ Արման խաչատրյանի փաստաբան Ավագ Լալայանի՝ դատախազ Արթուր Դավթյանի ինքնաբացարկի մասին միջնորդությունը: Այնուհետև դատարանն անցավ ապացույցների հետազոտման կարգը սահմանելուն, լսվեցին դատախազի, տուժողի ներկայացուցչի, ամբաստանյալների պաշտպանների առաջարկները, որից հետո դատական նիստը հետաձգվեց: Ապացույցների հետազոտման կարգի մասին որոշումը դատավորը կհրապարակի հաջորդ նիստին, որը տեղի կունենան հոկտեմբերի 24-ին, ժամը 12-ին: