22 հոկտեմբերի 2012 - 18:34 AMT
ԼՂՀ ԱԳՆ-ում Անջեյ Կասպշիկի հետ քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

Հհոկտեմբերի 22-ին, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 23-ին անցկացվելիք դիտարկման կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարեւոր հարցերի, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: