22 հոկտեմբերի 2012 - 20:04 AMT
Երուսաղեմում հրաժեշտ են տվել հայ պատրիարքին

Երուսաղեմում տեղի է ունեցել հայ պատրիարք, 93-ամյա Թորգոմ Մանուկյանի թաղման արարողությունը: Պատրիարքը մահացել է հոկտեմբերի 12-ին: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երուսաղեմի հին քաղաքի 4 ավանդական թաղամասերից մեկը վերջին 1600 տարիների ընթացքում պատկանում է հայերին: Այժմ այնտեղ բնակվում է 1000-ից պակաս մարդ:

Նախքան Երուսաղեմի պատրիարք դառնալը, Թորգոմ Մանուկյանը գլխավորել է ԱՄՆ հայկական եկեղեցին: