Հոկտեմբերի 23-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ Կահիրեի նորանշանակ նահանգապետ Ուսամա Ահմադ Քամալի հետ:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի և Կահիրեի միջև անմիջական կապերի զարգացմանը, մասնավորապես` երկու քաղաքների միջև իրավական փաստաթղթի ստորագրման, փոխայցելությունների ակտիվացմանն ու փոխադարձ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր: Զրուցակիցները հեռանկարային համարեցին համագործակցությունը զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում:
Երկուստեք բարձր գնահատվեց դարերի ընթացքում եգիպտահայերի նշանակալից ներդրումը Կահիրեի մշակութային-հասարակական կյանքում: