23 հոկտեմբերի 2012 - 18:48 AMT
ՀՀ և ԼՂՀ նախագահները հետևել են Արցախի ՊԲ զորավարժությունների ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին հետևել են Արցախի արևելյան մասում տեղի ունեցող Պաշտպանության բանակի զորավարժությունների ընթացքին:

Զարավարժությունների ավարտից հետո նախագահները պարգևներ են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

Այնուհետև Նախագահները մասնակցել են զորամասերից մեկում նոր զորանոցի բացման արարողությանը:

Նույն օրը ԼՂՀ Պաշտպանության նախարարությունում հայկական երկու հանրապետությունների ղեկավարները մասնակցել են ընդլայնված խորհրդակցությանը` նվիրված զորավարժությունների արդյունքների ամփոփման խնդիրներին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: