20 ապրիլի 2005 - 10:41 AMT
ԻՍՐԱՅԵԼԻ ԿՆԵՍԵՏԻ ԱՆԴԱՄԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԿՄԱՏՈՒՑԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այսօր Իսրայելի Կնեսետի ներկայացուցիչ, կառավարության նախկին անդամ Յոսի Սարիդը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողովը: Յոսի Սարիդը Իսրայելի առաջին բարձրաստիճան պետական պաշտոնյան է, որ հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ պահանջել նրա մասին հիշատակումը մտցնել Իսրայելի ուսումնական ծրագրերում: Նշենք, որ Յոսի Սարիդը ժամանել է Երեւան` այսօր բացված «Ծանրագույն հանցանք, ծանրագույն մարտահրավեր: Ցեղասպանություն եւ մարդու իրավունքներ» գիտաժողովին մասնակցելու համար: