24 հոկտեմբերի 2012 - 21:12 AMT
Ժակ Ռոգե. Անազնիվ կլիներ բարձրացնել հեծանվավազքը Օլիմպիական խաղերի ցանկից հանելու հարցը

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն գտնում է, որ Լենս Արմսթրոնգի շուրջ ծագած սկանդալը հիմք չի տալիս բարձրացնելու հեծանվավազքը Օլիմպիական խաղերի ցանկից հանելու հարցը:

«Ազնիվ չէր լինի պատժել մեծամասնություն կազմող «մաքուր» մարզիկներին, արգելելով UCI մասնակցությունը Օլիմպիական խաղերին»,-ասել է Ռոգեն:

Լոնդոնի Օլիմպիադայում հեծանվավազքում խաղարկվել է պարգևների 18 հավաքածու: Արմսթրոնգը մեղավոր ճանաչվելով հակադոպինգային օրենսդրության խախտման մեջ, ցմահ որակազրկվեց և զրկվեց «Տուր դը Ֆրանսի» հաղթողի 7 տիտղոսներից: