24 հոկտեմբերի 2012 - 20:26 AMT
Պուտինը նկատել է իրավիճակի փոփոխություն Կովկասում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է իրավիճակի փոփոխություն Կովկասում և հույս հայտնել, որ Ռուսաստանին կհաջողվի հարաբերությունները հարթել Կովկասի բոլոր հարևան պետությունների հետ: Այս մասին Պուտինը հայտարարել է Հարավային Օսեթիայի ղեկավար Լեոնիդ Թիբիլովի հետ հանդիպման ընթացքում:

«Այժմ իրավիճակը տարածաշրջանում որոշակիորեն փոխվել է: Հուսով եմ, որ ամեն ինչ կփոխվի դեպի լավը և մեզ կհաջողվի բարիդրացիական հարաբերություններ կառուցել բոլոր հարևանների հետ»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: