24 հոկտեմբերի 2012 - 20:34 AMT
Հոկտեմբերին Իրանում կանցկացվեն առաջին ազգային կիբերվարժանքները

Իրանում առաջին անգամ կանցկացվեն ազգային կիբերվարժանքներ: Այս մասին հաղորդել է Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավար, գեներալ Հոլամ Ռեզա Ջալալին` Պասիվ պաշտպանության շաբաթվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Պասիվ պաշտպանության շաբաթը կմեկնարկի հոկտեմբերի 27-ին:

Ըստ նրա, վարժանքները կանցկացվեն երկրի 5-6 հիմնական շրջաններում, որոնց նպատակը կլինի հնարավոր կիբերհանցագործությունների կանխարգելումը, հաղորդում է PressTV-ն:

Ավելի վաղ Ջալալին հայտարարել էր Իրանորւմ կիբերհարձակումներից պաշտպանվելու անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման մասին: