25 հոկտեմբերի 2012 - 15:35 AMT
ՀՀ էկոնոմիկայի նախարար. Կապիտալի արտահոսքը լավ է, եթե բիզնեսն ընդլայնվում է

Ռուսական շուկան համեմատելի չէ հայկականի հետ կապիտալի ներհոսքի ծավալներով, քանի որ հսկայական է ու ունի մեծ հնարավորություններ, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ ելույթ ունենալով հոկտեմբերի 25-ին կառավարության մամուլի կենտրոնում: Ըստ նրա, տարեկան կապիտալի ներհոսքը Հայաստան կազմում է շուրջ 700 մլն-1 մլրդ դոլար:

«Կապիտալի արտահոսքը լավ է, եթե բիզնեսն ընդլայնվում է, և խոսքը չի գնում այստեղ բիզնեսը փակելու ու այլ երկիր այն տեղափոխելու մասին: Դա նորմալ երևույթ է, երբ կապիտալը գնում է Ռուսաստան և Վրաստան: Կարծում եմ, ոչ ոք չի զարմանում, երբ բելգիացին ներդրումներ է անում Նիդերլանդներում և հակառակը»,-ասել է նա: