25 հոկտեմբերի 2012 - 18:30 AMT
Երևանի նորակառույց շենքի վերելակը պոկվել է, կան զոհեր

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, ինչպես նաև մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռեվս չբացահայտված հանգամանքներում նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը, որը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքնություն, բեռներն իջեցնելու պահին պոկվել և ընկել է վերելակի հորանը: Կան երկու զոհեր և երկու տուժածներ: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Պարզվել է 2 տուժածի ինքնությունը` Խաչիկ Եփրեմյան (45 տ.), Գեվորգ Սաֆարյան (60 տ.):