Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեռլինում ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ կքննարկի երկկողմ հարաբերություններն ու Սիրիայում տիրող իրավիճակը:
«Էրդողանն ու Մերկելը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, միջազգային հարցեր և, իհարկե, Սիրիայում տիրող իրավիճակը»,-հայտարարել է Մերկելի ներկայացուցիչ Շտեֆֆեն Զեյբերտը:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 17-ին Էրդողանն առաջարկել է եռակողմ հանդիպում Սիրիայի վերաբերյալ` իր երկրի, Իրանի և Եգիպտոսի մասնակցությամբ: