Սիրիայում, որտեղ մահմեդական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում հրադադար է հաստատվել, ահաբեկչության զոհ է դարձել 47 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղելով «Մարդու իրավունքների պահման մոնիթորինգի սիրիական կենտրոնին»:
Ուրբաթ օրը Դամասկոսում պայթեցվել է ականապատ ավտոմեքենա: Նմանատիպ ահաբեկչություն է տեղի ունեցել նաև Դերաայում, որտեղ պայթյունը որոտացել է ռազմական պահակակետի հարևանությամբ:
Մահմեդական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում` հոկտեմբերի 26-29, սիրիական ԶՈւ հրամանատարությունը հայտարարել է երկրի ողջ տարածքում ռազմական օպերացիաների դադարեցման մասին: Որոշ ահաբեկչական խմբավորումներ հայտարարել են, որ չեն պահպանելու հրադադարի ռեժիմը: Դրան ի պատասխան ռազմական հրամանատարությունը հայտնել է, որ պատասխանելու է գրոհայինների չդադարող հարձակումներին, հաղորդում է Ռոսբալթը: