Հայտնի կինոդերասան և 50-ամյա ստաժով ֆուտբոլի երկրպագու Ժերար Դեպարդյեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հիշել է իր դարպասապահի անցյալն ու, համեմատելով կինոն ֆուտբոլի հետ, հայտարարել, որ այդ խաղը սիրված է ամբողջ աշխարհում:
Ըստ Դեպարդյեի, ֆուտբոլը երեխաներին փողոցից հեռու պահելու հիանալի միջոց է: Դեպարդյեն դարպասապահ է եղել: Մանկության տարիներին նրա կուռքն էր 50-ականների Ֆրանսիայի լավագույն դարպասապահ Ֆրանսուա Ռեմետրեն, հետո Ֆաբիեն Բարտեզը, իսկ այժմ նա լավագույն դարպասապահ է համարում Ջանլուիջի Բուֆֆոնին:
Ըստ հայտնի դերասանի, յուրաքանչյուր երկիր իր դիմագիծն ունի կինեմատոգրաֆում և ֆուտբոլում:
«Մի գաղտնիք ձեզ կբացեմ: Կարծում եմ, որ ֆուտբոլի ապագան կանանցն է: Իրականում ես հիանում եմ կանանց ֆուտբոլով: Ֆուտբոլում, ինչպես կինոյում, կանայք ամենահամարձակն են»,-վստահ է նա: