Երևանի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրի լողավազանում անցկացվել է Հայաստանի ջրագնդակի պատանեկան առաջնությունը: Հայտավորված բոլոր վեց թիմերն էլ ներկայացնում էին Երևանը:
Խաղացողների մրցափորձը հարստացնելու նպատակով առաջնությունն ընթացել է շրջանաձև մրցակարգով: Եվ յուրաքանչյուր թիմ մրցել է հինգ անգամ:
Բոլոր 5 հանդիպումներում հաղթել և 10 միավոր է վաստակել «Վիկտորիա » թիմը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
8 միավորով 2-րդն էր «Սպիտակ» թիմը: Լավագույն եռյակը վեց միավորով եզրափակել է Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի «Տիտան – 1» -ը :