Ադրբեջանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի Երևանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը, հայկական կողմը Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիա պաշտոնական նամակ է ուղարկել, որտեղ տրվել են անվտանգության երաշխիքներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Երևանում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, և Ադրբեջանը ցանկություն էր հայտնել մասնակցել այդ մրցաշարին:
«Մենք ստացել ենք Ադրբեջանի մասնակցության հայտը: Հայաստանում ելույթ կունենան վեց ադրբեջանցի բռնցքամարտիկներ, իսկ պատվիրակությունը կազմված կլինի տասը հոգուց»,- նշեց Մարտիրոսյանը:
Նա նաև ավելացրեց, որ աշխարհի առաջնությանը կմասնակցեն 70 երկրների բռնցքամարտիկներ:
Աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 25- ից դեկտեմբերի 8-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: