29 հոկտեմբերի 2012 - 22:03 AMT
Մոսկվայում ձերբակալվել են հինգ «օրենքով գողեր», նրանցից երկուսը հայեր են

Մոսկվայի ռեստորաններից մեկում ձերբակալվել են հինգ «օրենքով գողեր», հաղորդել է ՆԳՆ ԳՎ-ը: Գերատեսչությունը գործողությունը կատարելու ամսաթիվը չի նշում: Օպերատիվ տեղեկատվության համաձայն, ձերբակալվածներից երկուսը հայեր են՝ 33-ամյա Արտյոմ Առաքելյանը և 39-ամյա Սուրեն Ավետիսյանը: Նրանք մասնակից են մի շարք հանցագործությունների կատարմանը:

Նրանք քրեական աշխարհում հայտնի են որպես Արտյոմ Միպեցկի և Սուրենչիկ, որոնք քրեական ազդեցություն են ունեցել կազմակերպված խմբի վրա, որի մասնակիցները զբաղվում են թմրանյութերի մատակարարմամբ և վաճառքով: