30 հոկտեմբերի 2012 - 18:44 AMT
Երևանում նշում են Հայ-ֆրանսիական գործարար ակումբի առաջին տարեդարձը

Հոկտեմբերի 30-ին Երևանում նշում են Հայ-ֆրանսիական գործարար ակումբի առաջին տարեդարձը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ասաց.

«Երբ ժամանեցի Հայաստան, նպատակներից մեկն էր այսպիսի մի ակումբ ստեղծելը, քանի որ պարադոքսալ վիճակ էր` Ֆրանսիան, լինելով Հայաստանի երկրորդ ներդրողը` Ռուսաստանից հետո, չուներ այսպիսի մի կառույց»:

Դեսպանի խոսքով այժմ ակումբում ներգրավված է 20 անդամ, սակայն այդ թիվը գնալով մեծանալու է: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին հավելեց, որ վերջին տարիներին հայ-ֆրանսիական առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունները աճ են արձանագրում: Այսօր Հայաստանում ֆրանսիական կապիտալով արդեն գործում է 100-ից ավելի ընկերություն:

«Այս ձևաչափը, որի մեկ տարին մենք նշում ենք, կարծում եմ` արդյունավետ է, քանի որ հայ և ֆրանսիացի գործարարները անհրաժեշտ տեղեկությունները փոխանակելու և նոր կապեր հաստատել հնարավորություն ունեն», - նշեց նախարարը: