Այսօր Նաիրի կինոթատրոնում տեղի ունեցավ «Կինոաշուն 2012» ազգային կինոյի ամիս ծրագրի փակման արարողությունը: Այն ամեն տարի կազմակերպում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Այս տարի ծրագիրը նվիրվեց Համո Բեկնազարյանի 120-ամյակին:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը իր ելույթում նշեց, որ ծրագիրը լիովին կայացած է, և ցանկանում է, որ եկող տարի այն ներկայացվի նաև Արցախում: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ նախարարությունը սկզբնական շրջանում թերահավատորեն էր մոտենում այդ ծրագրին, սակայն այժմ այն նախարարության կարևոր ծրագրերից է: Ըստ նրա, նախարարությունը կշարունակի աջակցել այս ծրագրին:
Փակման հանդիսավոր արարողությանն ամփոփվեց գրախոսականների մրցույթը:
Այս տարի գրախխոսական մրցույթին մասնակցում էր 47 մարդ, որոնցից 45-ը ուսանողներ էին:
Մրցանակը հանձնվեց 8 ուսանողների և 2 մասնագետներին: