1 նոյեմբերի 2012 - 11:31 AMT
Մոնսերատ Կաբալյեն դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը կշարունակի տանը

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն դուրս է գրվել Բարսելոնայի հիվանդանոցից, որտեղ բուժվել է այս տարվա հոկտեմբերին Եկատերինբուրգում ստացած վնասվածքից հետո, հաղորդում է 20minutos պորտալը: Կաբալյեն դուրս է գրվել չորեքշաբթի օրը՝ կապված առողջական վիճակի ընդհանուր լավացման հետ:

Երգչուհին հետագա բուժումը կստանա տանը:

Հոկտեմբերի կեսին Եկատերինբուրգում համերգի նախօրեին հյուրանոցում 79-ամյա երգչուհին վատ է զգացել իրեն, կորցրել գիտակցությունը և ընկել: Կաբալյեն տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ բժիշկները ախտորոշել են միկրոինսուլտ և ուսի վնասվածք: Սակայն երգչուհին հրաժարվել է Ռուսաստանում հոսպիտալացումից և նախընտրել է վերադառնալ Բարսելոնա:

Երգչուհու հիվանդության հետ կապված չեղյալ են հայտարարվել մոտակայում կայանքլի համերգները և հյուրախաղերը, սակայն ավելի վաղ տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Կաբալյեն պլանավորում է նոյեմբերի 11-ին համերգ տալ Բարսելոնայի L'Auditori դահլիճի բեմին: Համերգից ստացված բոլոր միջոցները կփոխանցվեն ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարին: