1 նոյեմբերի 2012 - 12:51 AMT
Մոսկվայում բարեգործական ֆուտբոլային հանդիպում կկայանա ի նպաստ արցախցի կարիքավոր ընտանիքի

Նոյեմբերի 3-ին Մոսկվայի «Նոր լիգա» համալիրում տեղի կունենա բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որի կազմակերպիչներն են Մոսկվայի Հայ երիտասարդության ասոցիացիան և A.F.G. United-ը:

Այդ օրը կհանդիպեն հայկական երիտասարդական կազմակերպության ու Հայաստանի հավաքականի երկրպագուների պաշտոնական խմբի թիմերը:

Կտեղադրվեն հանգանակության համար նախատեսված արկղեր: Բոլոր հանգանակված միջոցները կհատկացվեն արցախցի կարիքավոր ընտանիքին:

Զաքարյանների ընտանիքին նյութական օգնություն է հարկավոր թոքախտից բուժվելու համար: Բուժման արժեքը մեկ օրվա համար կազմում է 8500 ռուբլի, ամբողջական բուժման համար հարկավոր է հավաքել 1 530 000 ռուբլի:

Այս միջոցառումը օժանդակության ու աջակցության այլ միջոցառումների շարքից է, PanARMENIAN.Net-ին են հայտնել Մոսկվայի Հայ երիտասարդության ասոցիացիայի մամլո ծառայությունից: