1 նոյեմբերի 2012 - 17:34 AMT
Ավստրալացի երգչուհի Լիզա Բելլը Երևանում կերգի Կոմիտաս

Նոյեմբերի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և ավստրալացի օպերային երգչուհի Լիզա Բելլի բարեգործական համերգը: Ինչպես հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը, համերգն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համերգի հասույթը տրամադրվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

Համերգի հատուկ հյուրն է հայ մեծանուն երգչուհի Արաքս Մանսուրյանը, որի աշակերտն է Լիզա Բելլը: «Իմ բոլոր աշակերտներին սովորեցնում եմ Կոմիտաս: Նրանք լեզվական խնդիրներ են ունենում, սակայն հաղթահարում են: Լիզան շատ է սիրում Կոմիտաս »,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արաքս Մանսուրյանը: Համերգում բացի Կոմիտասից, հնչելու է նաև Պուչինի, Կաչինի, Մոցարտ, Դվորժակ, Դելիբ, Ռոսինի, Պորպորա, Բելինի, Կանաչյան: