Օդեսայում հայերի ու ադրբեջանցիների միջև դանակահարությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել «Յոթերորդ կիլոմետր» արդյունաբերական ապրանքների շուկայում, հայտնում է dumskaya.net-ը: Չորս մասնակիցներ տեղափոխվել են հիվանդանոց դանակի հարվածներով:
Ըստ մամլո կենտրոնի, ծեծկռտուքի մնացած մասնակիցները ձերբակալվել են: Նրանցից առգրավվել են դանակներ, ամրաններ, կենցաղային իրեր, հարուցվել է քրեական գործ «Խուլիգանություն» հոդվածով:
Ականատեսները պատմել են, որ ադրբեջանցիների ու հայերի շարքերում նաև թուրքեր են եղել: Ըստ պաշտոնական տվյալների, ծեծկռտուքի պատճառը բիզնեսն է եղել:
Ականատեսները պատմել են, որ ադրբեջանցիներից ու հայերից բացի ծեծկռտուքին նաև թուրքեր են մասնակցել: