5 նոյեմբերի 2012 - 18:31 AMT
World Food Ukraine 2012 ցուցահանդեսի այցելուների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական տաղավարը

Հայ արտադրողների տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել Կիևում World Food Ukraine 2012 ցուցահանդեսի այցելուների մոտ:

Հայկական տաղավարում ներկայացվել են հյութեր, հրուշակեղեն, պահածոներ, չրեր, կոնյակ, գինի, աղբյուրի և հանքային ջուր, հայկական ընկերությունների արտադրության ձուկ և ձկնամթերք:

Ինչպես հայտարարել է Analitika.at.ua-ին տված մեկնաբանությունում Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, նման ցուցահանդեսների անցկացումը խթանում է առևտրատնտեսական համագործակցությունը: «Անհրաժեշտ է ավելի ակտիվացնել Ուկրաինայի և Հայաստանի գործարար օղակների միջև գործնական կապերը»:

Ցուցահանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը: Հայաստանի մասնակցության կազմակերպիչներն էին Զարգացման հայկական գործակալությունը և Հայաստանի գյուղական տարածքների զարգացման հիմնադրամը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել են սննդամթերքի 200 արտադրողներ 20 երկրներից: