5 նոյեմբերի 2012 - 21:05 AMT
Պակիստանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը սկսել են համատեղ զորավարժություններ

Թուրքիայի և Պակիստանի ռազմաօդային ուժերը սկսել են համատեղ զորավարժություններ՝ նպատակ ունենալով բարձրացնել հակաահաբեկչական պայքարում մարտական պատրաստվածությունը և ապահովել ծովային անվտանգություն:

Մավի Բալինա-12 անվանումով զորավարժությունները կտևեն 10 օր: Դրանք սկսվել են երկուշաբթի օրը թուրքական ջրերում: Զորավարժությունների ժամանակ առաջին անգամ կցուցադրվեն պակիստանական արտադրության «Շամշիր» ռազմական նավի հնարավորությունները:

Նոյեմբերի 5-14-ն ընթացող զորավարժություններում կգործարկվեն մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, հաղորդում է IRIB World Service-ի ռուսական ծառայությունը: