6 նոյեմբերի 2012 - 17:03 AMT
Մ.Վլասով. Ես հասա նպատակիս՝ հաղթեցի Գևորին և քայլ արեցի դեպի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Մաքսիմ Վլասովը Խորեն Գևորի հանդեպ տարած հաղթանակից հետո խոստովանել է, որ այնքան էլ գոհ չէ իրենից: «Դեռ մենամարտի տեսագրությունը չեմ նայել: Սակայն, մարզչի հետ մենամարտից անմիջապես հետո նշել ենք այն պահերը, որոնց վրա պետք է աշխատել: Ընդհանուր առմամբ ես վատ չանցկացրեցի մենամարտը, այն հետաքրքիր ու դիտարժան ստացվեց»,-գտնում է մարզիկը:

Ըստ նրա, բոլորը նրանից սպասում էին, որ նա ժամանակից շուտ կավարտի մենամարտը նոկաուտով: Սակայն, բռնցքամարտիկը գտնում է, որ բոլորը չէին հասկանում, որ այս մրցակցի հետ դա այնքան էլ դյուրին չէր անել. «Խորեն Գևորը շատ փորձառու է, նա 41 մենամարտ է անցկացրել: Նա ձախլիկ է, և դա նրան անմիջապես անսովոր պայմանների մեջ է դնում: Իմ կարիերայում սա ընդամենը երրորդ ձախլիկ մարզիկն էր: Ես հասա նպատակիս՝ հաղթեցի, այժմ մտադիր եմ WBC վարկանիշում բարձրանալ ութերորդ տեղից վեցերորդը: Ես քայլ արեցի դեպի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը»: