6 նոյեմբերի 2012 - 18:02 AMT
Մալաթիա-Սեբաստիա ֆուտբոլի առաջնության հաղթող է դարձել Բ-3 թաղամասի թիմը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա առաջնության եզրափակիչ խաղին:

Խաղի հիմնական ժամանակում հաղթողի կոչումը վիճարկող Բ-3 և Ծերենց թիմերի պայքարն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքիով: Հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածներով, որում ավելի դիպուկ են եղել Բ-3 թաղամասի ֆուտբոլիստները: Մարգարյանը շնորհավորել է առաջնության բոլոր մասնակիցներին և ընգծել, որ բակային ֆուտբոլի խրախուսումից է կախված հայկական ֆուտբոլի զարգացումը:

Նա վարչական շրջանի միջբակային ֆուտբոլի ամենամյա առաջնության հաղթող թիմի անդամներին պարգևատրել է ոսկե մեդալներով ու նրանց է փոխանցել առաջնության գավաթը: