8 նոյեմբերի 2012 - 14:04 AMT
Վարդան Դևրիկյան. Հայաստանում ընդդիմությունն արժէ 5000 դրամ

Հայաստանին պետք է ոչ թե իշխանափոխություն, այլ իշխանության բարեփոխումներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: Նրա խոսքով` ընդդիմությունը Հայաստանում պահանջում է պաշտոն, և ոչ թե բարեփոխում: Ինչ վերաբերում է այս տարվա խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելուն, ապա նա գտնում է, որ եթե մեկն իր ձայնը վաճառում է 5000 դրամով, նշանակում է, որ այդ գումարն ավելի մեծ արժեք ունի, քան ընդդիմությունը:

Դևրիկյանը նաև գտնում է, որ ընդդիմությունից նոր երիտասարդ դուրս չի գալիս, որովհետև ավագները չեն թողնում: Նա որպես օրինակ բերեց ՀԱԿ-ին:

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, համաձայնվելով Դևրիկյանի հետ, ասաց, որ այս պահին նա երկրի նախագահի միակ թեկնածու է տեսնում գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Նա նույնպես դեմ է իշխանափոխությանը, քանի որ, ըստ նրա, Սերժ Սարգսյանը այդ պաշտոնի համար միակ հավասարակշռված քաղաքական գործիչն է: