9 նոյեմբերի 2012 - 21:20 AMT
Լոնդոնը դեմ է ԵՄ-ում բանկային միություն ստեղծելուն

Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է Եվրամիության այլ երկրներին միասնական Եվրոպայում բանկային միություն ստեղծելու հնարավոր արգելափակման մասին, գրում է Financial Times-ը:

Բանկային միությունը նախատեսում է եվրագոտու բանկային ոլորտում հսկիչ մարմնի ստեղծում, որի մեջ տվյալ պահին մտնում են ԵՄ 27 երկրներից 17-ը, սակայն հիմա քննարկվում է Եվրոպայի բոլոր բանկերի վրա նման կարգավորիչի լիազորությունները տարածելու հնարավորությունը:

Մեծ Բրիտանիան չի մասնակցի ԵՄ առաջարկած սխեմային: Լոնդոնը պահանջում է լրացուցիչ պաշտպանության ստեղծել այն երկրների բանկերի համար, որոնք չեն մտնում եվրագոտու մեջ: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը: