7 մայիսի 2005 - 10:04 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԵՎԱԿԱՅԻՆՆԵՐԻ ԹԻՎԸ
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով որոշ ԶԼՄ-ների կողմից տարածած հաղորդագրությունը ծովային հետեւակայինների թվի նշանակալի ավելացման մասին: «ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիի հարցազրույցի վրա հիմված լրատվական թողարկման մեջ ասվում էր, որ մենք ներկայումս ունենք 5 ծովային հետեւակայիններ եւ նախատեսում ենք ավելացնել նրանց թիվը մինչեւ 400: Հաղորդագրությունում ակնհայտորեն խառնված են դեսպանությունում ներկայումս ծառայող ծովային հետեւակայինների եւ աշխատող ամերիկացի եւ հայ աշխատակիցների թվերը: Միացյալ Նահանգները մտադրություն չունեն ավելացնել մեր ծովային հետեւակայինների թիկնազորը Հայաստանում»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ, հաղորդում է «Մեդիամաքսը»: