13 նոյեմբերի 2012 - 21:34 AMT
2013 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը կշսրունակվի

Ազգային ժողովն այսօր շարունակեց քննարկել ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագիծը: Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ներկայացնելով գալիք տարվա բյուջեի հիմնական թվային ցուցանիշները՝ նա հույս հայտնեց, որ կառավարությունը կշարունակի բարեփոխումների ճանապարհը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ իրենք կողմ են բյուջեի հաստատմանը և Ազգային ժողովին առաջարկում են ընդունել համապատասխան որոշում:

Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովի՝ նոյեմբերի 14-ի նիստում, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: