10 մայիսի 2005 - 12:34 AMT
ՀՌՈՄՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՄՈՒՍԱ ԼԵՌ. ԴԱՎԱՃԱՆՎԱՑ ՀԵՐՈՍՆԵՐ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Մայիսի 6-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը մասնակցել է Հռոմի Լեւոնյան վարժարանում տեղի ունեցած իտալացի լրագրողներ Մարկո Տոզատիի եւ Ֆլավիա Ամաբիլեի «Մուսա լեռ. դավաճանված հերոսներ» գրքի շնորհանդեսին, որը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հաղորդում է Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը: Ելույթ են ունեցել պատմաբան Մարկո Իմպալիացիոն, գրքի հեղինակները, դեսպան Ռ. Շուգարյանը: Հանդիպմանը ներկա են եղել Իտալիայի ԱԳՆ աշխատակիցներ, լրագրողներ, պատմաբաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ: