14 նոյեմբերի 2012 - 15:23 AMT
Շավարշ Քոչարյան. Հայաստանը կարող է օգնել Բելառուսին կարգավորել հարաբերությունները ԵԽ հետ

«Հայաստանի և Եվրոպայի խորհրդի փոխհարաբերությունների իմ գնահատականի հիմքում եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում որպես ՀՀ պատվիրակութան անդամ իմ գործունեության ժամանակաշրջանը»,- PanARMENIAN.Net-ին է հայտարարել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Բելառուսում իր մամլո ասուլիսի վերաբերյալ որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան - Եվրոպայի խորհուրդ փոխհարաբերությունների մասին:

Ըստ փոխնախարարի, Եվրոպայի խորհրդի հետ մեր փոխհարաբերություններն ու շփումները ժամանակի ընթացքում վերընթաց են ապրել՝ ընդարձակելով համագործակցության օրակարգը և շրջանակները: «Այսօր միանշանակորեն կարող ենք փաստել, որ այդ գործընկերային փո խհարաբերությունները բարձր մակարդակի են: Ինչ վերաբերում է Բելառուսի մասնակցությանը Եվրոպայի խորհրդի մարմիններում, կրկին կցանկանայի վերահաստատել իմ արտահայտած այն միտքը, որ առկա օրակարգային հարցերը կարող են լուծվել երկխոսության միջոցով և մենք կարող ենք մեր աջակցությունը բերել, նկատի առնելով մեր անցած ճանապարհը և դրական փորձը»,-ասել է Շավարշ Քոչարյանը: