14 նոյեմբերի 2012 - 19:28 AMT
ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի առաջնորդը սպանվել է Գազայի հատվածում

Գազայի հատվածին իսրայելական ՌՕՈւ-ի կողմից հասցված օդային հարվածների արդյունքում զոհվել է ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի առաջնորդ` Ահմեդ Ջաբարին:

Ինչպես հաղորդում են տեղական իշխանությունները, իսրայելական օդանավերը կրակ են բացել Ջաբարիի ավտոմեքենայի վրա:

Իսրայելցի զինվորականներն առայժմ չեն մեկնաբանում միջադեպը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր է վերսկսեն Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության ներկայացուցիչների կետային հարվածներ հասցնելը: