14 նոյեմբերի 2012 - 21:52 AMT
Սիրիայի ազատ բանակը Իսրայելին մեղադրում է Սիրիայի նախագահին «աջակցելու» մեջ

Սիրիայի ազատ բանակը հայտարարել է, որ Իսրայելը մեղադրվում է «հակահեղափոխությանն աջակցելու» մեջ:

Գեներալ Մուսթաֆա Շեյխը` «Բանակի» ռազմական խորհրդի հրամանատարը, A-Sharq Al-Awsat պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Իսրայելը չէր կարող սահմանին գտնել ավելի լոյալ գործընկեր, քան Ասադն է»:

Գեներալը հայտարարել է. «Իսրայելի և Ասադի միջև գաղտի համաձայնագրի առկայությունն ակնհայտ դարձավ սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո, երբ սիրիական զորքերը մտան ապառազմականացված գոտի առանց որևէ դիմադրության և հակագործողությունների»:

Նա նաև հայտարարել է, որ Սիրիայի ազատ բանակը չի ծրագրում համաժողով անցկացնել Իսրայելի հետ, սակայն պահանջել է, որպեսզի «միջազգային հանրությունը միջամտի» և կանխի սիրիական հակամարտության ելքը պետության սահմաններից դուրս: Այս մասին գրում է MIGnews-ը: