Ռամալլահում քիչ առաջ ավարտված մամուլի ասուլիսի ժամանակ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասն ասել է.
«Մենք զգում ենք, որ Իսրայելը սկսել է մեր ժողովրդին թուլացնելու իր պլանը: Կասկած չկա, որ կոտորածներն արդեն սկսվել են` ամեն օր մենք հեռուստատեսությամբ տեսնում ենք մահացած երեխաների: Լարվածությունը գագատթնակետին է թե Գազայի հատվածում, թե դրանից դուրս»:
Ալ Ջազիրայի հաղորդմամբ Մահմուդ Աբասը նշել է, որ Միացյալ Նահանգներին և Եվրոպական երկրներին խնդրել է օգտագործել իրենց իշխանությունը և ագրեսիան դադարեցնելու կոչ անել:
Ինքնավարության նախագահն ասել է. «Մենք պիտի հասկանանք, որ սա ագրեսիա է Պաղեստինի ժողովրդի դեմ և պիտի միսնական լինենք; Այս օրերն իրական փորձություն են ազգային միասնության և հաշտության համար:
Նրա խոսքով Իսրայելի ագրեսիան ուղղված է ՄԱԿ-ում Պաղեստինի քայլերին խանգարելուն: