19 նոյեմբերի 2012 - 16:49 AMT
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կնվիրվի Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին

2012թ-ին Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված կլինի հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին, և կկրի «ՉուխաջյանՖեստ» անունը: Ինչպես հայտնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը, փառատոնը կնվիրվի նաև Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 80-ամյակին:

2010թ-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անց է կացվում հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` կազմակերպված ՀՀ Մշակույթի նախարարության, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության միացյալ ուժերով:

Առաջին համերգը տեղի կունենա նոյեմբերի 21-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 19-ը: Փառատոնի ընթացքում տեղի կունենա 8 համերգ:

Հիշեցնենք, որ անցած տարի փառատոնը նվիրված էր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին: