19 նոյեմբերի 2012 - 17:13 AMT
Շաբաթական մեկ զինվոր՝ կրկին ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա

ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նոյեմբերի 19-ի առավոտյան զինծառայող Փաշա Նեյմեթ օղլու Մուրսալովը պայթել է ականի վրա: Նա 19 տարեկան էր:

Մուրսալովը բանակ էր զորակոչվել Գեյչայսկի շրջանից:

Վերջին նման դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին, երբ ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում Ղարախանբեյլի գյուղի հարևանությամբ ականի վրա պայթեց 19-ամյա Մահիր Տահիր օղլու Զարբիևը: Նրա բախտը բերեց, նա ողջ մնաց և հոսպիտալացվեց: