19 նոյեմբերի 2012 - 17:56 AMT
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի կայքի նորացված տարբերակը` շուտով

Նոյեմբերի 20-ին, ժամը 18:30-ին, «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի կունենա «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նորացված կայքի շնորհանդեսը։

Շնորհանդեսի ընթացքում կներկայացվի կայքի կառուցվածքը և բովանդակությունը: Նախատեսվում են համերգային կատարումներ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի կողմից։ Այն այժմ համացանցում հասանելի է հին տարբերակով: Նոր տարբերակը կգործարկվի շնորհանդեսից հետո:

«Կարին» ազգագրական երգի-պարի խումբը հիմնադրվել է 2001թ-ին Գագիկ Գինոսյանի կողմից: 2011 թ-ին Իսպանիայում, Աշխարհի ժողովուրդների 14-րդ պարային փառատոնում խումբը հաղթել է «Լավագույն պար» անվանակարգում, իսկ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում զբաղեցրել երրորդ տեղը:

Ամեն ամիսն համույթը կազմակերպում է «Մեր պարերը և մենք» ազգագրական պարերի բաց դասեր, որին մասնակցում են տարբեր տարիքի մարդիկ: