19 նոյեմբերի 2012 - 19:34 AMT
Սիրիական կոալիցիայի շտաբը տեղակայվելու է Կահիրեում

Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան վերջնական որոշում է կայացրել` իրենց շտաբը Կահիրեում տեղակայելու վերաբերյալ: Այս մասին ՄԵՆԱ գործակալությանը հայտնել է դրա առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հատիբը:

«Կահիրեում է տեղակայված լինելու մեր գլխավոր ներկայացուցչությունը: Այս հարցի վերաբերյալ որոշումն արդեն կայացվել է»,-ասել է նա:

Նոյեմբերի 11-ին Դոհայում ստեղծված Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան իր գլխավոր խնդիրն է համարում, որպեսզի համաշխարհային հանրությունը ճանաչի այն` որպես սիրիացիների միակ օրինական ներկայացուցչություն:

Ավելի վաղ նա կոչ էր արել Արևմուտքին «օգնել ժամանակակից զենքով», ինչը, նրա համոզմամբ, «կթեթևացնի սիրիացիների տառապանքները», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: