Ստամբուլում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել «Գալատասարայի» երկրպագուներին ցրելու համար, որոնք «ջերմ» ընդունելություն էին պատրաստել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի համար, հայտնում է АР-ն:
Մանչեսթերի թիմը, որը խաղալու է թուրքերի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ժամանել է Աթաթուրքի անվան օդանավակայան լույս երեքշաբթի գիշերը: «Գալատասարայի» երկրպագուները, որոնցից շատերը պիրոտեխնիկական միջոցներ էին բերել հետները, փորձել են հասնել հակառակորդ թիմի խաղացողներին, որոնք ստիպված էին օգտվել պահեստային ելքից, օդանավակայանից հեռանալու համար:
«Գալատասարայ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կանցնի նոյեմբերի 20-ին Ստամբուլի «Ալի Սամի Են» մարզադաշտում:
«Մանչեսթեր Յունայթեդը», որը վստահորեն գլխավորում է H խումբը 12 միավորով, Ստամբուլ է եկել կիսապահեստային կազմով:
«Գալատասարայը», որը համառ պայքար է մղում երկրորդ տեղից փլեյ-օֆ դուրս գալու համար, առնվազն պետք է չպտարտվի: