ՄԱԳԱՏԷ-ի հետ հաջող բանակցությունների գրավականը բանականությունն ու տրամաբանությունն են, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը Թեհրանում կայացած մամլո ասուլիսում, հայտնում է Press TV-ն:
«Բանակցությունները շուտով կկայանան և մենք հուսով ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները լուրջ տրամաբանական եզրակացություն կանեն»,-ասել է Մեհմանփարաստը՝ հավելելով, որ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը պետք է երաշխավորվի:
ՄԱԳԱՏԷ-ն ու Իրանը պայմանավորվել են բանակցությունների հերթական փուլն անցկացնել դեկտեմբերի 13-ին:
Ըստ Մեհմանփարաստի, Իրանը պատրաստ է կառուցողական բանակցությունների նաև միջազգային միջնորդների վեցնյակի հետ:
«Եթե 5+1 խումբը փոխի իր սխալ մոտեցումը բանականի, մենք փոխըմբռնման կգանք և բոլոր խնդիրները կլուծվեն»,-ասել է Մեհմանփարաստը: